ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն օգտահաշիվ է բացել Տիկ-Տոկ սոցիալական ցանցում՝ հավելված, որը նա ժամանակին պահանջել է արգելել:
Մոտ 170 միլիոն ամերիկացիներ այսօր օգտահաշիվներ ունեն Տիկ-Տոկում: Թրամփը հուսով է, որ այդ հավելվածն իրեն կօգնի ավելացնել աջակիցների թիվն աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ:
2020 թվականին նա պահանջել է արգելափակել Տիկ-Տոկի աշխատանքը Միացյալ Նահանգներում:
Դոնալդ Թրամփն արդեն ունի մոտ 87 միլիոն հետևորդ X-ում (նախկին Twitter) և մոտ 7 միլիոն՝ իր ստեղծած Truth Social սոցիալական ցանցում: