Թրամփը պատրաստվում է կրկին հանրահավաք անցկացնել նույն վայրում, որտեղ իր վրա կրակել են

ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմքն արյունոտ է Բաթլերում հանրահավաքի ժամանակ կրակոցներից հետո, 13-ը հուլիսի, 2024թ.

ԱՄՆ-ի նախկին նախագահ, առաջիկա ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտնել է, որ շուտով կրկին հավաք է անցկացնելու Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որտեղ երկու շաբաթ առաջ նրա վրա կրակել էին։

«Ես կվերադառնամ Բաթլեր, Փենսիլվանիա՝ մեծ և հրաշալի հանրահավաքի», - սոցցանցում գրել է Թրամփը առանց ամսաթիվ հայտնելու, բայց նշել է՝ մանրամասներն իմանալու համար «հետևեք նորություններին»։

Հուլիսի 13-ին Բաթլերում Թրամփի նախընտրական հանրահավաքի ընթացքում 20-ամյա Մեթյու Քրուքսը կրակոցների հետևանքով Թրամփի ականջը վիրավորվեց, հանրահավաքի մասնակիցներից մեկը սպանվեց, ևս երկուսը վիրավորվեցին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

FBI-ի ղեկավարը Թրամփի դեմ մահափորձի ուշագրավ մանրամասներ է հայտնել Կրակոց Թրամփի վրա. Ինչ է հայտնի հուլիսի 14-ի առավոտյան դրությամբ