Թրամփը կոչ է արել Կոնգրեսին՝ մերժել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին՝ մերժել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը, որը պետք է ընդունվի ոչ ուշ քան դեկտեմբերի 21-ը, հայտնում է Reuters-ը։

Սա մեծացնում է պետական մարմինների գործունեության մասնակի կասեցման հավանականությունը, իսկ այդ համաձայնագրով երկարաձգվում է կառավարության ֆինանսավորումը մինչև 2025 թվականի մարտի 14-ը։

Ըստ Reuters-ի, սա կարող է լինել դաշնային կառավարության ֆինանսավորման առաջին դադարեցումը՝ «շաթդաունը» 2018 թվականի դեկտեմբերից ի վեր, որը տևեց մինչև 2019 թվականի սկիզբը՝ Թրամփի առաջին նախագահության շրջանում։

«Կոնգրեսական հանրապետականների երբևէ ամենահիմար քայլն այն էր, որ թույլ տվեցին երկրին 2025-ին հասնել պարտքի վերին շեմին։ Սա սխալ էր, և այժմ պետք է ուղղել», - ասված է Թրամփի և նրա նորընտիր փոխնախագահի համատեղ հայտարարությունում:

Արձագանքելով Թրամփի հայտարարություններին՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, մասնավորապես, ասել է ​․ - «Հանրապետականները պետք է դադարեն քաղաքական խաղեր խաղալ այս համաձայնագրի հետ, հակառակ դեպքում նրանք կվնասեն աշխատասեր ամերիկացիներին և անկայունություն կստեղծեն ամբողջ երկրում»։

Պիերի պնդմամբ, օրինագծի մերժման հետևանքով կդադարեցվի ֆերմերներին և բնական աղետներից տուժած համայնքներին օգնությունը:

Թրամփը և նրա նորընտիր փոխնախագահը կոչ են արել Կոնգրեսին ընդունել այդ օրինագծին փոխարինող մեկ այլ օրինագիծ՝ այն անվանելով «նվեր դեկոկրատներին»։

«Մենք պետք է ընդունենք ծախսերի պարզեցված օրինագիծ, որը դեմոկրատներին չի տա այն ամենը, ինչ նրանք ցանկանում են», - ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ առաջարկվող նոր օրինագիծը թույլ կտա դեմոկրատներին ավարտել իրենց ծրագրերը մինչև Թրամփի պաշտոնավարման մեկնարկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները համաձայնություն են ձեռք բերել մարտին «շաթդաունից» խուսափելու շուրջ