Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ, նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելին «արագ ավարտին հասցնել «Համաս»-ի դեմ պատերազմն ու հասնել պատանդների վերադարձին»։ Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև քննադատել է Իսրայելին «հանրային կարծիքի վրա ազդեցության հարցում թույլ տրված սխալների համար»։
Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վաղը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է Գազայի հատվածում պատերազմը շարունակելու մասին