Թրամփը հայտնել է Ուկրաինայի հարցով քննարկվող խաղաղ պայմանագրի մասին, որ ներառում է «տարածքների բաժանում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, ֆոնին՝ Ղրիմի քարտեզը, կոլաժ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, ֆոնին՝ Ղրիմի քարտեզը, կոլաժ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է Ուկրաինայում հրադադարի քննարկման մասին և խոսել է ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որի շրջանակում պետք է լուծվի «տարածքների բաժանման» հարցը։

«Հուսով եմ՝ մոտ ժամանակներս մենք կհասնենք կրակի լիակատար դադարեցման, ինչից հետո կկնքենք պայմանագիր ․․․ Պայմանագիրըն այժմ քննարկվում է, այն վերաբերում է տարածքների բաժանմանը և այլնին։ Այն քննարկվում է, մինչ մենք ձեզ հետ այստեղ խոսում ենք», - երեկ Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայւմ պատերազմն ավարտելու «խաղաղության պայմանագրի շատ տարրեր» արդեն համաձայնեցված են։

Ռուսաստանյան "Коммерсантъ"-ը այնուհետև գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի փակ մասում հայտարարել է՝ բանակցություններում խոսքն այն մասին է, որ «Ռուսաստանի ձեռք բերածը չի կարող ետ վերցվել, և հարկ է Ռուսաստանի կազմում ճանաչել Ղրիմը, Սևաստոպոլը, Լուգանսկի, Դոնեցկի հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնն ու Կիևը առաջիկայում բնական պաշարների հարցով փաստաթուղթ կստորագրեն․ ԹրամփԶելենսկին ընդունել է անվերապահ հրադադարի և էներգետիկ ենթակառուցվածքներին 30 օր չհարվածելու առաջարկըՊեսկովը չի բացառում, որ Պուտինի ու Թրամփի հանդիպումը կայանա Սաուդյան ԱրաբիայումԹրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՄոսկվան ու Կիևը գերիներ են փոխանակելԹրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին