Զելենսկին «կներգրավվի» պատերազմի ավարտին ուղղված ցանկացած բանակցություններում․ Թրամփ

Զելենսկի-Թրամփ հանդիպում Նյու Յորքում, 2024թ․

Զելենսկի-Թրամփ հանդիպում Նյու Յորքում, 2024թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «կներգրավվի» ռուսական պատերազմին ավարտին ուղղված ցանկացած խաղաղ բանակցություններում։

Սպիտակ տան ղեկավարը նշել է , որ «շատ շուտով» կարող է հանդիպել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Մանրամասներ նախագահ Թրամփը չի հայտնել։

«Ժամկետ սահմանված չէ, դա կարող է լինել շատ շուտով»,- Air Force One օդանավում Պուիտինի հետ Սաուդյան Արաբիայում հնարավոր հանդիպման մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱՄՆ նախագահը։

«Կարծում եմ նա ցանկանում է վերջ տալ {պատերազմին}, և նրանք ցանկանում են արագ ավարտին հասցնել։ Երկուսն էլ։ Զելենսկին նույնպես ցանկանում է պատերազմին վերջ տալ», - ասել է նախագահ Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տունը ցանկանում է Ուկրաինայում զինադադարի հասնել մինչև Զատիկ․ Bloomberg
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պաշտոնյաների խումբ է մեկնում Սաուդյան Արաբիա բանակցությունների. Զելենսկին պնդում է՝ հրավեր չի եղել