ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ընտրապայքարից դուրս գալուց հետո իր առաջին հեռուստահարցազրույցում նախազգուշացրել է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը «իսկական սպառնալիք է ամերիկյան անվտանգության համար»:
«Հիշեք իմ խոսքերը, եթե նա հաղթի այս ընտրությունները, տեսեք՝ ինչ է տեղի ունենալու։ Համաշխարհային պատմության մեջ շրջադարձային կետի վրա ենք մենք և ժողովրդավարությունն է առանցքային կետը»,- երեկ CBS News-ին տված հարցազրույցում ասել է Բայդենը:
81-ամյա Ջո Բայդենն ավարտեց իր նախընտրական արշավը, երբ Թրամփի դեմ առաջին բանավեճը մտահոգությունների ալիք բարձրացրեց դեմոկրատների շրջանում։ Բայդենն այդ ժամանակ առաջարկեց փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձավ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Reuters-ի՝ Թրամփն ու Հարիսը կբանավիճեն սեպտեմբերի 10-ին՝ ABC-ով