ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրեր ունի Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար, սակայն դրանք կբացահայտի նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակ տանելուց հետո միայն:
Սեպտեմբերի 3-ին փոդքաստներից մեկի ժամանակ նախագահի թեկնածուն հայտարարել է, որ եթե հաղթի, «գործարքը երաշխավորված կլինի», քանի դեռ նա ընտրված նախագահն է:
Թրամփը հավելել է, որ չի կարող բացահայտել իր այդ ծրագրերը, քանի որ դրանք անհաջողության կմատնվեն:
Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփն իր դեմոկրատ մրցակցի՝ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ լարված մրցավազքի մեջ է։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հարիսը քննադատել է Թրամփին Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հայտարարությունների համար, քանի որ վերջինս չի բացահայտում, թե ինչպես դա կանի: