«Թրամփն ապատեղեկատվության պղպջակի մեջ է». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է գալիս մամուլի ասուլիսով, Կիև, Ուկրաինա, 19-ը փետրվարի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է գալիս մամուլի ասուլիսով, Կիև, Ուկրաինա, 19-ը փետրվարի, 2025թ.

«Թրամփն ապատեղեկատվության պղպջակի մեջ է»,- Միացյալ Նահանգների նախագահին այսպես է այսօր հակադարձել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին՝ պնդելով, որ իր վարկանիշը չորս տոկոս չէ։

Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին նախագահական ընտրություններ անցկացնել՝ նշելով, թե գործող նախագահի վարկանիշն ընկել է՝ հասնելով 4 տոկոսի։

«Երբ մենք լսում ենք չորս տոկոսի մասին այդ հայտարարությունները, պարզ է դառնում, որ դրանք ռուսական ապատեղեկատվության հետևանք են»,- պնդել է Զելենսկին։

Անդրադառնալով Վաշինգտոնի հայտարարություններին, որ Կիևին մատակարարած սպառազինության դիմաց Ուկրաինան պետք է ամերիկացիներին փոխանցի իր բնական պաշարների մի մասը, Զելենսկին նշել է, թե դա «լուրջ խոսակցություն չէ»։

Ուկրաինայի ղեկավարը նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները «օգնեցին Պուտինին ճեղքել միջազգային մեկուսացումը»։