58-ամյա Ռայան Ուեսլի Ռութին, ով ձերբակալվել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի գործով, պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել հանրապետականի դեմ մահափորձ նախապատրաստելու համար, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Ռութին մեղադրանք էր առաջադրվել միայն երկու հոդվածով՝ կապված հրազեն պահելու հետ, գրում է Associated Press-ը։ Սակայն, սեպտեմբերի 24-ին մեղադրական եզրակացությունում հոդված է հայտնվել սպանության փորձի մասին։ Ռայան Ռութին կարող է սպառնալ մինչև ցմահ ազատազրկում:
Ռութին ձերբակալել են սեպտեմբերի 15-ին Ֆլորիդայում Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբի մոտ։ Կրակոցը հնչել էր, երբ Թրամփը գոլֆ էր խաղում Վեսթ Փալմ Բիչի իր դաշտում։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղի ունեցածն ակնհայտ մահափորձ է որակել: Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփի ուղղությամբ հնչած կրակոցից ընդամենը երկու ամիս անց է տեղի ունեցել դեպքը։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուն աջ ականջի թեթև վնասվածք էր ստացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս կարող է Թրամփի դեմ վերջին մահափորձն ազդել նախընտրական քարոզարշավի վրա