Միացյալ Նահանգներում վաղը կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ քվեարկության արդյունքները կարող են կեղծվել։
«Դեմոկրատները ցանկանում են կեղծել ընտրությունների արդյունքները։ Նրանք ամեն օր խոսում են քվեարկության համար նախատեսված ժամկետը երկարաձգելու մասին։ Հարկավոր է վերադառնալ բացառապես քվեաթերթիկներով քվեարկությանը», - Փենսիլվանիայում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թրամփը՝ կոչ անելով վերացնել վաղաժամ քվեարկության պրակտիկան։
Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգներում վաղաժամ քվեարկել է արդեն շուրջ 80 միլիոն ընտրող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում ընտրապայքարը մոտենում է եզրագծին, իսկ անորոշությունն ավելի է խորանում