Թուրքիայում անտառային հրդեհներ են

Արխիվային լուսանկար

Թուրքիայում անտառային հրդեհներ են։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ դրանք հիմնականում տարածվում են Իզմիրում, ինչպես նաև Չանաքկալեում։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Իզմիրում բռնկվել է 16 հրդեհ, 8-ը՝ անտառներում, 8-ը՝ գյուղական բնակավայրերում, որից 11-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։

Որոշ շրջաններում տեղացիները, նաև զբոսաշրջիկները տարհանվել են։