Թուրքիայի հարավ-արևմուտքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազ հինգ զինվորական է զոհվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները։
Իսպարտայի նահանգապետ Աբդուլլա Էրինը հայտնել է, որ ուղղաթիռում գտնվող անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։