Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնանկ է արել երկրի արևելքում գտնվող երեք քաղաքների՝ Մարդինի, Բաթմանի և Հալֆեթիի քաղաքապետերին՝ ընտրված պաշտոնյաներին փոխարինելով կառավարության կողմից նշանակված լիազոր ներկայացուցիչներով։
Այս քայլի պաշտոնական պատճառաբանությունը պաշտոնանկ արված գործիչների ենթադրյալ կապերն են Քրդական բանվորական կուսակցության հետ։
Թուրքական ոստիկանության ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել երեք քաղաքների քաղաքապետարանների նկատմամբ՝ արգելելով ընտրված ղեկավարներին մուտք գործել իրենց աշխատասենյակներ։
Մարդինում իշխանությունների այս քայլից հետո բախումներ են սկսվել տեղի քուրդ ակտիվիստների և իրավապահների միջև։