Թուրքիան իդեալական վայր է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար․ Էրդողան

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների համամտեղ մամուլի ասուլիսն Անկարայում, 18-ը փետրվարի, 2025թ․

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների համամտեղ մամուլի ասուլիսն Անկարայում, 18-ը փետրվարի, 2025թ․

Թուրքիան իդեալական հարթակ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր բանակցությունների համար, նախօրեին Անկարայում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնություն ցուցաբերել՝ բանակցային գործընթացը կայուն խաղաղության հասցնելու հարցում։

Զելենսկին փետրվարի 17-ի ուշ երեկոյան է ժամանել Անկարա, հաջորդ օրը հանդիպել է Էրդողանի հետ, ինչպես նաև մասնակցել Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն անվիճարկելի է. Էրդողան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցանկացած բանակցություն պետք է լինի «արդար», և ներգրավվեն եվրոպական երկրները, այդ թվում՝ Թուրքիան. Զելենսկի