Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը՝ 2025-ի սկզբին

Կիրիակոս Միցոտակիսն ու Ռեջեփ Էրդողանը Վիլնյուսում, հուլիս, 2023թ․

Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը տեղի կունենա 2025-ի սկզբին, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Ըստ հաղորդման՝ համապատասխան որոշումն ընդունվել է Նյու Յորքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ։

Երկու երկրների ղեկավարները հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում։

ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, բայց միևնույն ժամանակ պատմական հակառակորդներ Հունաստանը և Թուրքիան, որ տասնամյակներ շարունակ հակասություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, վերջին շրջանում վերանայել են իրենց հարաբերությունները՝ խոստանալով բաց պահել հաղորդակցության ուղիները, որոնել ռազմական վստահության միջոցներ՝ լարվածությունը մեղմելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը Նյու Յորքում կհանդիպեն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուզանավ ու տասնյակ ռազմանավեր. ինչու է Թուրքիան ընդլայնում իր ռազմածովային ուժերը