«Թուրք-ադրբեջանական բարեկամությունը անվտանգության, խաղաղության երաշխիք է». Ալիև

«Նույնիսկ աշխարհի ամենամոտ դաշնակիցների շրջանում թուրք-ադրբեջանական հարաբերությունների պես օրինակ չկա», - ասել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունի հավատարմագրերն ընդունելիս:

«Թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու բարեկամությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս կայունության, անվտանգության, խաղաղության և հանգստության երաշխիք են», - APA-ի փոխանցմամբ` ասել է Ալիևը։