Ղազախստանը հետագայում ևս պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրելու բանակցությունների համար։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Երկկողմ հարաբերությունների մասին նա ասել է, որ Ղազախստանը հետաքրքրված է հայ-ղազախական համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համարՀայաստանի նախագահը պաշտոնական այցով Ղազախստանում է։
Բանակցությունների ընթացքում երկու նախագահները նաև քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ալմաթիում հանդիպել էին անցած մայիսին՝ քննարկելու խաղաղության համաձայնագրի նախագիծը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան էր այցելել այս տարվա ապրիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ նախագահը հոկտեմբերի 15-ին կմեկնի Ղազախստան