«ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումը Իսրայել». The New York Times

Գազա

Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգները դադարեցրել է ավելի քան երեք հազար ռումբերի մատակարարումը Իսրայել, այսօր գրել է The New York Times պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ ամերիկյան իշխանությունները մտավախություն ունեն, որ սպառազինությունը կարող է օգտագործվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի դեմ հարձակման ընթացքում։ Այս տեղեկատվությունը հաստատում է նաև AP գործակալությունը։

Վաշինգտոնյան մի շարք աղբյուրների պնդմամբ՝ ամերիկյան իշխանությունները չեն բացառում, որ ապագայում մի շարք այլ զինատեսակների մատակարարումները Իսրայել ևս կարող են սառեցվել։