Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Վրաստանի անկախության օրվա առթիվ երկրի նախագահ Սալոմե Զուրաբշիվլիին հղած ուղերձում նշել է, որ Սպիտակ տանը մտահոգված են Թբիլիսիում ծավալված վերջին զարգացումներով։
«Ես և նախագահ Բայդենը Վրաստանում ծավալվող իրադարձություններին հետևում ենք խոր տագնապով։ Մենք մտահոգված ենք այնպիսի իրադարձություններով, ինչպիսին է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից, - իր ուղերձում նշել է ԱՄՆ փոխնախագահը՝ հավելելով, - նման քայլերը կարող են վտանգել վրացական ժողովրդավարությունն ու խաթարել Վրաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխող ուժը «հակավրացական հռետորաբանության շարունակություն» է որակում Վաշինգտոնի որոշումը