Իրավիճակը Կիրանցում՝ ներսից

Ոստիկանությունը երեկվանից՝ մայիսի 2-ից փակ է պահում մուտքը Կիրանց գյուղ։

Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։

Ոստիկանությունը մեծ ուժեր է կուտակել տեղում։ Տավուշի ոստիկանապետը պնդում է՝ գործողությունն օրինական է։

Գյուղ կարող են մտնել միայն տեղի գրանցում ունեցողները:

Մինչ այդ, գյուղացիները հավաքվել են Կիրանցի սկզբնամասում, քննարկում են անելիքները։

Փակ է նաև դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։
Նախքան ոստիկանական երեկվա գործողությունները Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ բողոքի ակցիաներ էին անում, վրաններ էին տեղադրված։ 


«Անօրինական է արգելել մեր տեղաշարժը, մենք ոչ ականապատ դաշտ ենք մտնում, ոչ որևէ բան ենք անում, գնում ենք, բարև տանք, հետ գանք», - առավոտյան լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդը, ում ևս թույլ չեն տալիս մտնել Կիրանց։