Վարչապետի հրաժարականի պահանջն այսօր Երևանի ավագանի հասավ՝ դառնալով ընդդիմություն-իշխանություն հերթական փոխադարձ մեղադրանքների պատճառ։ Ամեն ինչ սկսվեց ավագանու նիստում ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթից։
«Այս պահին երկիրը կանգնած է լուրջ գոյաբանական խնդիրների առաջ, և քաղաքական լուծումներն անխուսափելի են, և ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Սիրելի՛ երևանցիներ, ցանկացած իշխանություն ենթակա է փոփոխման, և այս իշխանությունները հեռանալու են շատ ավելի շուտ, քան իրենք են պատկերացնում», - հայտարարեց նա։
Սուքիասյանին քաղաքապետ Տիգրանն Ավինյանն արձագանքեց. - «Բոլոր իշխանությունները ենթակա են փոփոխման ժողովրդավարական ազատ, արդար ընտրությունների միջոցով, և այդ ընտրությունների հնարավորությունն այս երկրում ստեղծել է հենց այս իշխանությունը»։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարն ամբիոնից հայտարարեց՝ իրենք աջակցում են Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ Մանուկ Սուքիասյանը խմբակցության մյուս անդամների հետ միասին էր ամբիոնին մոտեցել, ավագանու ընդդիմադիր անդամները «Դեմ ենք միակողմանի զիջումներին» գրությամբ պաստառներ էին պարզել։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պնդեց, թե ընդդիմադիրների քայլը պայմանավորված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհաջողությամբ։ «Մայր Հայաստան» խմբակցությանն արձագանքեց նաև փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը. - «Դուք չունեք դիրքորոշում, ունեք լոզունգներ, կենացներ, ականջահաճո հայտարարություններ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանը հանդիպել է երեք նախկին վարչապետերի հետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետին անվստահություն հայտնելու առաջին փուլն ընդդիմադիրները հաղթահարել են. Բագրատ սրբազան (լուսանկարներ)Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ եկեղեցուն մեղադրեց ինքն իր դեմ արշավ սկսելու համար. - «Մեզ մեղադրում էին, որ 18 թվականից եկեղեցու դեմ արշավ է և այլն, բայց ամենամեծ արշավը եկեղեցու դեմ վերջին օրերին հենց ինքը՝ եկեղեցին կազմակերպեց»։
Ընդդիմադիր մյուս՝ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը ևս միացավ իշխանության հասցեին քննադատությանը, բայց ուղիղ չասացին, որ միանում են Տավուշի թեմի առաջնորդի շարժմանը։
«Բագրատ սրբազանը, իմ խորին համոզմամբ, արդար, ազնիվ սպասավոր է եկեղեցական», - ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցություն ղեկավար Արամ Թորոսյանը։
Ըստ նրա՝ եկեղեցին գործել է ու գործում է՝ ի շահ պետականության ու ժողովրդի. - «Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ինստիտուտ, այս պահին ձգտել է ու ձգտում է, ես ինքս էլ թեև կարող է վերապահումներ ունենամ տարբեր անձանց շուրջ, բայց որպես ինստիտուտ գործել է ու սկսել է գործել միմիայն պետականության և հայ ժողովրդի շահերից ելնելով, կապված նաև այս վերջին զարգացումների մասին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետը լրանում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում երեք հոգու արտ արդեն ընկել է սահմանային գծման մեջ. բնակիչԸնդդիմությանը քննադատելու հարցում էլ իշխանությանը միացել էր «Հանրապետություն» խմբակցությունը։ Արմեն Մկրտչյանը պնդեց, թե ընդդիմության նպատակը Հայաստանը ինչ-որ երկրի մարզ դարձնելն է. - «Ոչ մի Կիրանց, ոչ մի Շուռնուխ, ոչ մի սահմանազատում-սահմանագծում այս մարդկանց չի հետաքրքրում, այս մարդկանց նպատակն ուրիշ է՝ երկիրը քանդել ներսից և հանձնել այլ պետությանը՝ դառնալ ինչ-որ պետության մարզ»։
Իշխանության ներկայացուցիչներին «Մայր Հայաստանից» չարձագանքեցին, ընդդիմադիրները խմբակցության ղեկավարի ելույթից հետո լքել էին նիստերի դահլիճը։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.
Your browser doesn’t support HTML5