Նախօրեին Բանսկա Բիստրիցա քաղաքում մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սկսել է խոսել, սակայն առայժմ կարողանում է ընդամենը մի քանի բառ արտաբերել։ Այս մասին այսօր հայտարարել է Սլովակիայի ընտրյալ նախագահ Պետեր Պելեգրինին՝ նշելով, որ Ֆիցոն վերջին 24 ժամերին կատարված երկու ծանր վիրահատություններից հետո արագորեն ուժասպառ է լինում։
Պելեգրինին նաև նշել է, որ մի քանի օրից Ֆիցոն ի վիճակի կլինի իր պաշտոնից բխող որոշումներ կայացնել։ Մինչ այդ Սլովակիայի կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի երկրի առաջին փոխվարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սլովակիայի վարչապետին վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ Reuters ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահափորձ Սլովակիայի վարչապետի նկատմամբ. Ֆիցոն վիրավորվել է, նրա կյանքին «վտանգ է սպառնում»