Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստոկհոլմում մասնակցում է «Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա» համաժողովին։ Նա անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագիր ստորագրեց Շվեդիայի հետ։ Ստորագրման արարողությունը ուղիղ հեռարձակվում էր Շվեդիայի կառավարության կայքով։
Զելենսկին ասել էր, որ Ստոկհոլմում անվտանգության համաձայնագրեր է ստորագրելու նաև Նորվեգիայի և Իսլանդիայի հետ։
Վերջին շրջանում Ուկրաինայի նախագահը անվտանգության երկկողմ համաձայնագրեր է ստորագրել արևմտյան դաշնակիցների, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ, քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը հեռու է թվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան և Բելգիան անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին