Ընդդիմադիր պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակված

Միջադեպ ոստիկանների և Աշոտ Սիմոնյանի միջև, 27-մայիսի, 2024թ․

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպով Ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն է նշանակված:

ՆԳՆ լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննությունից հետո կկարողանան հստակեցնել, թե քանի՞ ծառայողի լիազորություն կկասեցվի։

Համացանցում տարածված կադրերից երևում է, որ Դաշնակցության գերագույն մարմնի գրասենյակի մոտից մի խումբ ոստիկաններ պատգամավորին քաշքշում, ապա գցում են գետնին ու սկսում հարվածել, լսվում են սեռական բնույթի հայհոյանքներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցուցարարները Երևանում փողոցներ են փակում. 284 մարդ բերման է ենթարկվել, 278-ը արդեն ազատ է արձակվել