Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Եվրախորհրդարանի շենքերում՝ Բրյուսելում և Ստրասբուրգում՝ ռուսական քարոզչության տարածման մասին քրեական գործի շրջանակներում։
Հաղորդվում է, որ խուզարկվել է նաև Նիդերլանդներից ընտրված աջակողմյան հայացքներով պատգամավոր Մարսել դե Գրաֆ Գիյոմ Պրադուրի աշխատավայրն և տանը։ Նախկինում նա աշխատել է որպես «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության պատգամավոր Մաքսիմիլիան Կրայի օգնական։
Բելգիայի դատախազության հաղորդագրության համաձայն՝ խուզարկված անձը կարող է կարևոր դեր խաղալ անանուն եվրապատգամավորների և "Voice of Europe" պարբերականի միջև կապում։
Այդ լրատվամիջոցի դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել՝ Կրեմլի քարոզչությունը տարածելու, Ուկրաինայի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածելու համար։