ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է սահմանազատման գործընթացի առաջընթացը

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը։

«Սահմանազատման գործընթացում առաջընթաց կա, ինչը նշանակում է քայլեր հնարավոր խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Սակայն կայուն, երկարատև կարգավորումը նախկինի պես երկու կողմերից պահանջում է լուրջ փոխզիջումներ և բավականաչափ քաղաքական կամք, ըմբռնումն այն բանի, որ հասարակությունում անհրաժեշտ են համարձակ քայլեր և պրագմատիզմ», - ասել է նա։

ԵԱՀԿ գործող նախագահը վերջերս այցելել է Երևան և Բաքու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին