Ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականի՝ The New York Times-ի խմբագրական խորհուրդը այսօր կոչ է արել Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջոզեֆ Բայդենին ինքնաբացարկ հայտարարել։ Պատճառը, նախընտրական առաջին բանավեճի ընթացքում Բայդենի խիստ անհաջող ելույթն էր։
«Ամենաակնհայտ ուղին, որ պետք է ընտրեն դեմոկրատները՝ ամերիկյան հասարակությանն ազնվորեն խոստովանելն է, որ պարոն Բայդենն ի վիճակի չէ շարունակել իր նախընտրական արշավը», - գրել են թերթի խմբագիրներն՝ ընդգծելով, որ կուսակցությունը պետք է առանց հապաղման սկսի նոր թեկնածուի ընտրությունը։
«Դեմոկրատական կուսակցությունը չպետք է մեկ մարդու հավակնությունները վեր դասի երկրի շահերից։ Կուսակցության շարքերում կան այնպիսի գործիչներ, որոնք ի վիճակի են փոխարինել Բայդենին և նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթել պարոն Թրամփին», - նշված է The New York Times-ի խմբագրականում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը խոստանում է հաղթել հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեմոկրատները ցնցված են Բայդեն - Թրամփ հեռուստաբանավեճի արդյունքներից