Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Թուրքիա է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այցը տեղի է ունենում Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերի հրավերով, նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև ռազմական լայնածավալ վարժանքներ, որին մասնակցում են նաև Ադրբեջանի բանակի զինծառայողները։