Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին վտանգ է սպառնում, հայտարարել է նրա գրասենյակը։
Հաղորդագրոթյունում նշվում է, որ քաղաքական գործչին ուղղաթիռով տեղափոխում են Բանսկա Բիստրիցա հիվանդանոց: Երկրի ներքին գործերի նախարարությունը Ֆիցոյի դեմ զինված հարձակումը «մահափորձ» է որակել:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Սլովակիայի լրատվամիջոցների տվյալներով՝ չորս կրակոց է արձակվել կառավարության ղեկավարի ուղղությամբ։ Հարձակման հեղինակը ձերբակալված է, նրա ինքնության մասին մանրամասներ չեն հաղորդվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահափորձ Սլովակիայի վարչապետի նկատմամբ. Ֆիցոն վիրավորվել է, նրա կյանքին «վտանգ է սպառնում»