Բաքվի բանտերում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների կալանքը երկարաձգվել է։
Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանը, բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը, որոշել է ևս հինգ ամսով երկարաձգել Արցախի նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊՆ նախկին նախարար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքը։
Երեկ նույն դատարանի որոշմամբ հինգ ամսով երկարաձգվել է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։
Արցախի նախկին պաշտոնյաներն ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել սեպտեմբերյան ռազմական հարձակումից հետո։ Ադրբեջանում նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի դատարանը ևս 5 ամսով երկարաձգեց Արկադի Ղուկասյանի կալանքը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ