Հունիսի 1-ի եզրափակիչ խաղին ընդառաջ Լոնդոնում ցուցադրվում է Չեմպիոնների լիգայի գավաթը

Չեմպիոնների լիգայի գավաթը, արխիվ

Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթը արդեն Լոնդոնում է։ Այն ցուցադրվում է Թրաֆալգարյան հրապարակում հատուկ պատրաստված հարթակի վրա։

Իսպանացի ու գերմանացի ֆաները ժամանում են Բրիտանիայի մայրաքաղաք, որտեղ Ուեմբլի մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում հանդիպելու են Մադրիդի Ռեալն ու Դորտմունդի Բորուսիան։