Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայր տանող կամուրջը փլուզվել է այս գիշեր: Տեղացիներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ այն հիմնանորոգվել է 6-7 տարի առաջ, բայց չի դիմացել Գարգառ գետի վարարմանը:
Կամրջի կողքով անցնում էր գյուղ մտնող գազատարը, որը ևս վնասվել է: Տեղում աշխատողները վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Նրանց ասացին, որ այս պահին գյուղի գազամատակարարումը դադարեցված է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի