«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեղադրյալն ազատության մեջ է, ստորագրություն է տվել չբացակայելու մասին, հայտնում է Քննչական կոմիտեն՝ առանց նրա տվյալները հրապարակելու:
Քննչականը չի մանրամասնում՝ մեղադրյալն «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամ է, թե՝ ոչ:
Ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդ»-ում վարչապետի տիկնոջը վանկարկումներով էին դիմավորել, վիրավորական կոչեր հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Մեղադրանքը ներկայացվել է ատելության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և դրանք տարածելու համար։
Այդ օրը ձերբակալված մյուս վեց անձինք ազատ են արձակվել, նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ։
«Ազգային ժողովրդավարական բևեռի» մի խումբ անդամներ և այլ քաղաքացիներ ապրիլի 24-ին վարչապետի տիկնոջը «Ծիծեռնակաբերդ»-ի հուշահամալիրում վանկարկումներով էին դիմավորել վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին և վիրավորական կոչեր հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Հարուցվել էր քրեական գործ, 7 անձ ձերբակալվել էր ատելության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և դրանք տարածելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել