Թել Ավիվի կենտրոնում, ԱՄՆ դեսպանատան շենքից մի քանի մետր հեռավորության վրա, հուլիսի լույս 19-ի գիշերն անօդաչու թռչող սարքի պայթյունից մեկ մարդ է զոհվել։ Հաղորդվում է ևս 8 վիրավորի մասին։
Մահացածը 50-ամյա տղամարդ է։ Նրա մարմինը հայտնաբերվել է պայթյունի վայրից ոչ հեռու, գրում է The Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել «օդային թիրախի ընկնելու» հետևանքով։ Սակայն չի նշվում,թե արդյոք այն պայթել է խոցվելու հետևանքով։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հութիները։ Նրանց ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է, որ «Յաֆֆա» կոչվող նոր անօդաչու թռչող սարք է կիրառվել: Նա հավելել է, որ հութիները կշարունակեն հարձակումները Իսրայելի վրա՝ ի համերաշխություն պաղեստինցիների։
Ավելի ուշ իսրայելցի զինվորականները պարզաբանել են, որ անօդաչու սարքը ճանաչվել է, սակայն մարդկային սխալի պատճառով ՀՕՊ ուժերը չեն ակտիվացել։
Նշվում է, որ, նախնական տվյալներով, ԱԹՍ-ն եկել է հարավից, ինչը նշանակում է, որ այն կարող էին արձակել հութիները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եմենի հութիներն էլ են ԱԹՍ-ներ արձակում Իսրայելի ուղղությամբ