Թեհրանը հերքում է Մասկի հետ բանակցությունների փաստը

Իլոն Մասկ, Ամիր Իրավանի

Պաշտոնական Թեհրանը հերքել է ամերիկյան մամուլում հայտնված տեղեկությունները, թե նոյեմբերի 5-ի ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփի մերձավոր թիմակից, միլիարդատեր Իլոն Մասկն օրերս հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Իրավանիի հետ։

«Այս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում», - IRNA գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին։

Ավելի վաղ The New York Times պարբերականը, սեփական աղբյուրները վկայակոչելով, հաղորդել էր, որ Իլոն Մասկը հանդիպել է իրանցի դիվանագետի հետ՝ նպատակ ունենալով քննարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա լարվածության նվազեցման հնարավորությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, գաղտնի վայրում, և այն տևել է ավելի քան մեկ ժամ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ. New York Times