Իրանի իշխանությունները դատապարտել են վերջին օրերին Եմենի ենթակառուցվածքներին Իսրայելի օդուժի հարվածները, հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարությունը։
Իրանական գերատեսչության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայի խոսքով՝ «նման հարվածներն ակնհայտ խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի առավոտյան ավիահարվածների է ենթարկվել Եմենի մայրաքաղաքն ու արևմտյան ափամերձ Հոդեյդա նահանգը, հարձակումներն իրականացվել են նավթային օբյեկտների և նավահանգստի վրա։
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհվել է ինը մարդ, ևս երեքը վիրավորվել։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հինգշաբթի օրը օդային հարվածներ է հասցրել Եմենի՝ Իրանի դաշնակից Հութի զինյալներին պատկանող ռազմական օբյեկտներին Եմենից արձակված հրթիռը որսալուց հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանին և Եմենի հութիներին միավորում է թշնամությունն Արևմուտքի հանդեպ