Թեհրանը «չի ձգտում» էսկալացիայի, սակայն «չի վախենում» դրանից. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իր իտալացի գործընկեր Անտոնիո Տաջանիին ասել է, որ «ի տարբերություն Իսրայելի», Թեհրանը «չի ձգտում» էսկալացիայի, սակայն «մենք չենք վախենում» դրանից:

Արաղչին ընդգծել է, որ Իրանը «չափված և լավ հաշվարկված» պատասխան կտա հուլիսի 31-ին Թեհրանում «Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությանը:

Իրանը և նրա դաշնակիցները Իսրայելին են մեղադրում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի ղեկավարի սպանության համար: Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է, որ ինքը կանգնած է այդ սպանության հետևում:

Արաղչին պնդել է, որ Իրանը «միանշանակ» կպատասխանի Թեհրանում Իսրայելի «ահաբեկչական հարձակմանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանից հայտարարում են՝ Իսրայելը երկար կարող է սպասել Իրանի պատասխան գործողություններին