Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է «բարեկամ, հարևան Հայաստանի ժողովրդին և կառավարությանն Անկախության տոնի առթիվ»՝ մաղթելով բարգավաճում, հաջողություն ու երկու ժողովուրդների միջև մշտապես աճող կապեր։
Թբիլիսին ևս X-ում գրառմամբ շնորհավորել է Հայաստանի Անկախության 33-րդ տարեդարձը։
«Վստահ ենք, որ մեր ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները, ինչպես նաև կնպաստի խաղաղությանը», - ասված է ԱԳՆ գրառման մեջ։
Հայաստանն այսօր տոնում է Անկախության օրը։ Վարչապետին շնորհավորանքներ են հղել ԱՄՆ, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի նախագահները և այլք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը նշում է Անկախության օրը