Վրաստանում ընտրությունների արդյունքները չընդունող ցուցարարները փակել են մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը՝ Ճավճավաձեն, և վրաններ են տեղադրել Թբիլիսիի պետական համալսարանի։
«Հանուն փոփոխությունների» դաշինքի առաջնորդ Նիկա Գվարամիան հայտարարել է ընդդիմության նոր ծրագրի մասին։ Ակցիային միացել է նաև «Միազյալ ազգային շարժում» կուսակցությունը։
Գվարամիան ընդգծել է, որ ժամանակն է դադարեցնել բողոքի «տոնախմբությունները», և պետք է անցնել կոնկրետ գործողությունների՝ «արգելափակել ամեն ինչ» և սկսել անժամկետ բողոքի ակցիա։
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում միաժամանակ տեղի է ունենում «Վերադարձրեք ձայնը» ակցիան։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընդդիմության և նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Հայտարարված թվերը հաստատել են նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։
Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկը համաձայն չէ հայտարարված արդյունքների հետ։ Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նոր քվեարկություն և խախտումների միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական համակարգին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում կրկին բողոքի ցույց է