Թբիլիսիում նորից հանրահավաք է՝ ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով

Թբիլիսիում այսօր կրկին ընդդիմության հանրահավաք է՝ հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկման ու նորի անցկացման պահանջով:

«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան հայտնել է, որ ընդդիմությունն ի նշան բողոքի փակ կպահի Թբիլիսիի Հերոսների հրապարակը մինչև ժամը 22-ը:

Սա Թբիլիսիի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է ընտրություններում ու զբաղեցրել խորհրդարանական 150 աթոռներից 89-ը: Բոլոր չորս ընդդիմադիր ուժերը չեն ընդունել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ վայր են դնելու մանդատները:

Բողոքի ակցիաները մեկնարկել են նոյեմբերի 4-ից ու գրեթե ամենօրյա բնույթ են կրում:

Your browser doesn’t support HTML5

Թբիլիսիում նորից հանրահավաք է՝ ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով