23։24
Հատուկջոկատայինները սկսել են ջրցան մեքենաներ կիրառել նաև Ռուսթավելի փողոցում։
23։08
Զուբալաշվիլի եղբայրների և Ապրիլի 9-ի փողոցներում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ։
22։29
Վրացական լրատվամիջոցները փոխանցում են, որ ոստիկանությունը խորհրդարանի շենքի վերևի հատվածի մոտ պատրաստում է ջրցան մեքենան կիրառման համար։
19։49
Վրաստանի վարչապետի` Եվրամիության հետ բանակցությունները դադարեցնելու հայտարարությունից հետո այսօր էլ Թբիլիսիում քաղաքացիները փողոց են դուրս եկել։ Այս պահին նրանք հավաքվել են Վրաստանի խորհրդարանի դիմաց։
Փակ են մի շարք փողոցներ, Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանը։
Համեմատաբար լարված իրավիճակ է խորհրդարանի վերին մուտքի մոտ, որտեղ «Միասնություն-Ազգային շարժման» առաջնորդները կոչ են անում ոստիկաններին չդիմադրել ժողովրդին։
Այսօր վաղ առավոտյան ուժ գործադրելով ուժայինները ցրել էին հավաքը, տասնյակ մարդիկ են տուժել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ Թբիլիսիում ցուցարարների դեմ. կան տասնյակ տուժածներ