Թբիլիսիում ձերբակալվել են քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) երկու պատգամավորներ՝ «Ազգային շարժման» քաղխորհրդի անդամներ Իրակլի Էձգվերաձեն և Իրակլի Նադիրաձեն։
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է միայն Էձգվերաձեի կալանավորումը։ Իրավապահների հաղորդամբ՝ քաղաքական գործիչը միջամտել է ոստիկանության աշխատակիցների քննչական գործողություններին՝ կապված թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների հետ։
«Ազգային շարժումը» կատարվածն անվանել է «Վրացական երազանքի՝ բռնության միջոցով իշխանությունը պահելու դատապարտված փորձ»։ Կուսակցությունը կոչ է արել «անհապաղ» ազատ արձակել իր երկու անդամներին։
Էձգվերաձեն մեղադրվում է Վրաստանի Վարչական օրենսգրքի համաձայն մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեջ։ Անցյալ սեպտեմբերին նա ծեծի էր ենթարկվել իր տան մոտ՝ աշխատանքից վերադառնալիս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը սադրանքներ է ծրագրում. Կոբախիձե