Վրաստանի իշխանությունները Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին խոստացել են փոփոխություններ կատարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն։
Բերսեն ասել է, որ այս նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի։
Այս տարվա մայիսին «Վրացական երազանքը» ընդունեց «օտարերկրյա գործակալի» օրենքը, որը, ըստ քննադատների, վկայում է Թբիլիսիի մոսկովյան ուղու մասին։
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել դեկտեմբերի 18-ին։ Նա հանդիպել է կառավարության ներկայացուցիչների, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, իսկ վարչապետի հետ նույնիսկ երկու անգամ։ Բարսեն զրուցել է նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Այսօր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԵՄ-ն սպասում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի զեկույցին՝ Վրաստանի կառավարության հարցով հետագա որոշումների կայացման համար։
Երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները, Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին: Ակցիաներն ուղեկցվում էին ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ էին կիրառում ցուցարարների նկատմամբ։
Եվրոպական խորհուրդը հայտարարել էր, որ Բերսի այցի հիմնական պատճառը երկրում լարվածությունն է, քաղաքական բանավեճերի ծայրահեղ բևեռացումը և բռնության ակտերը, որոնք տեղի են ունենում վերջին շաբաթներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 107 բերման ենթարկված Թբիլիսիում գիշերվա ցույցերի ժամանակ