Եվրոպական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է․ - «Մենք մտահոգություն արտահայտեցինք Վրաստանի ընթացիկ իրավիճակի հետ կապված, որտեղ կառավարության ձեռնարկած քայլերը փաստացի տանում են դեպի Եվրամիությանն անդամակցության գործընթացի կասեցում»։
Նա նշել է, որ մի քանի օրից վրաց ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։
2023 թվականին Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել, բայց հետո Վրաստանի իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանության և վիճահարույց օրենքներ ընդունելու հետևանքով Եվրամիությունը սառեցրել է անդամակցության գործընթացը։ Վրաստանի իշխանությունները մեղադրվում են ռուսական օրենքներին նմանակող հակաժողովրդավարական օրենքներ ընդունելու մեջ, որոնք սահմանափակում են ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի գործունեությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կվիճարկվի Ստրասբուրգի դատարանումԸնտրություններ Վրաստանում. իշխանությունը պատերազմի հեռանկարով է ահաբեկում, ընդդիմությունը՝ խոսում ժողովրդավարությունիցՄեծ Բրիտանիան սառեցրել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետՎրաստանում պատկերն ավելի մռայլ է, քան Մոլդովայում․ Բորել