Թբիլիսիի կալանավայրում հացադուլ հայտարարած ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, հայտնել է «Սոցիալական արդարություն կենտրոնի» ղեկավար Տամտա Միքելաձեն։
«Այն, ինչ կատարվում է այդ ազնիվ լրագրողի և նրա ընտանիքի հետ, անմարդկային է։ Երկու կառավարությունները (Ադրբեջանի և Վրաստանի) հանցավոր դավադրության մեջ են լրագրողների ընտանիքների դեմ և պատրաստ են ամեն ինչի։ Մեր հասարակությանը կարևոր է միասնական համերշախություն ցուցաբերել Սադիգովի ընտանիքին»,- սոցցանցում գրել է Միքելաձեն։
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տեղեկություններով՝ նրան տեղափոխել են բանտային բուժհաստատություն։
Սադիգովը սեպտեմբերի 21-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որ իրեն չարտահանձնեն Ադրբեջանին։
Ադրբեջանի իշխանություններին քննադատող Սադիգովը ընտանիքի հետ Վրաստան է տղափոխվել կես տարի առաջ։ Բաքվի պահանջով՝ Վրաստանի իշխանություններն անցած օգոստոսին նրան ձերբակալ են, լրագրողին արտահանձնում ու բանտարկություն է սպառնում։ Ադրբեջանի իրավապահները նրան մեղադրում են շորթման մեջ։
Վրաստանի միգրացիոն ծառայությունը մերժել էր քաղաքական ապաստան տրամադրելու նրա խնդրանքը։
2020 թվականին Սադիգովն այլ մեղադրանքներով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն էր հաստատել Վրաստանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ-ն մտահոգված է Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի լրագրողի ճակատագրով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Amnesty International-ը Թբիլիսիին կոչ է անում Աֆղան Սադիգովին չարտահանձնել Ադրբեջանին