Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժեց ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է «Վրաստանի իրավունքները» ոչ կառավարական կազմակերպությունը՝ վճիռը գնահատելով «ապօրինի և անհիմն»։
Կազմակերպության փաստաբաններն են միջնորդություն ներկայացրել՝ դատարանից պահանջելով գրավի դիմաց չեղարկել ադրբեջանցի լրագրողին Բաքու արտահանձնելու նպատակով 3 ամսով կալանքի որոշումը։ Իր հերթին Սադիգովը դատարանից խնդրել է իրեն ապաստան տրամադրել Վրաստանում։
Թբիլիսին Azel TV կայքի հիմնադիր Սադիգովին ձերբակալել է օգոստոսի 3-ին Բաքվի պահանջով և երկու ամսով նախնական կալանքի ենթարվել՝ հետագայում արտահանձնելու նպատակով։
Ադրբեջանի իրավապահները նրան մեղադրում են շորթման մեջ։ Մինչ այդ՝ 2020 թվականին Սադիգովն այլ մեղադրանքներով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն է հաստատել Վրաստանում։
Լրագրողը հերքում է բոլոր մեղադրանքները պնդում, որ հայրենիքում իրեն ցանկանում են պատժել Ալիև վարչակազմին քննադատելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ-ն մտահոգված է Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի լրագրողի ճակատագրով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Amnesty International-ը Թբիլիսիին կոչ է անում Աֆղան Սադիգովին չարտահանձնել Ադրբեջանին