Ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները այսօր էլ են պատրաստվում գիշերել Բաղրամյան պողոտայում։
«Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով», - հարթակից հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեր ասած 96 ժամի մեջ կսահմանափակվենք», - նշեց նա՝ հավելելով, որ այսօր որևէ գործողություն նախատեսված չէ, իսկ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու։
«Այսօր ո՛չ քայլելու ենք, ո՛չ երթ ենք անելու, պատրաստվում ենք հունիսի 12 ին», -ասաց սրբազանը՝ շեշտելով նաև, որ վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան։
Այլ մանրամասներ նա չհայտնեց։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը երեկ գիշերվանից փակ է պահում Բաղրամյան պողոտան, որպեսզի իշխանությանը պարտադրի կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ անցկացնել:
ԱԺ խորհուրդը, սակայն, այսօր մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։
Իշխանությունները հայտարարում են, որ դրա կարիքը չեն տեսնում, իսկ վարչապետի հրաժարականի հարց իրենց օրակարգում չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրներն այսօր էլ կգիշերեն Բաղրամյան պողոտայում. «Վրանային ավանը մնալու է» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը վստահ է՝ անկախ ՔՊ-ի ցանկությունից հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստը կլինի