84 տարեկանում վախճանվել է հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

Սվետլանա Սվետլիչնայան «Ադամանդե ձեռը» ֆիլմում

84 տարեկանում վախճանվել է «Ադամանդե ձեռը» ֆիլմի հայտնի դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան։

Ըստ Shot տելեգրամյան ալիքի՝ դերասանուհին վերջին ամիսներին գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Սվետլիչնայան ծնվել է Գյումրիում՝ զինվորականի ընտանիքում։ Հոր՝ աշխատանքից ազատվելուց հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Մելիտոպոլ։ Նույն թվականին նա ընդունվել է ՎԳԻԿ (Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ):

Սվետլիչնայայի հայտնի դերասանական գործերից են նաև «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Գարնան տասնյոթ ակնթարթները»։

Նրան վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել 1974 թվականին։