Հունվարի լույս 11-ի գիշերը Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում անօդաչու թռչող սարքերը մխրճվել են երկու բնակելի շենքերի մեջ, հայտնել են տեղի բնակիչներն ու իշխանությունները։
Բնակիչները սոցցանցերում նաև տեսանյութեր են հրապարակել։
Հաղորդվում է մի քանի վիրավորի մասին, սակայն թիվը չի հստակեցվում։
Շրջանի ղեկավար Եվգենի Պերվիշովը նշել է, որ վնասված բնակարանների բնակիչները կարող են տեղափոխվել ժամանակավոր կացարաններ։
Հաղորդվում է նաև Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում, Կուրսկում և Վորոնեժում անօդաչու սարքերի հարձակումների, պայթյունների մասին։
Ականատեսները հայտնել են Նովոռոսիյսկի նավահանգստի տարածքում հրդեհի մասին, Անապայում օդային տագնապ է հնչել, Ղրիմի կամուրջն ավելի քան երկու ժամ փակ է եղել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը շուրջ 85 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ 16-ը խոցվել է Վորոնեժի շրջանում և Կրասնոդարի երկրամասում, չորսը՝ Բելգորոդի շրջանում, երկուսը՝ Տամբովի շրջանում և մեկական՝ Կուրսկի և բռնակցված Ղրիմի շրջաններում, 45 ԱԹՍ խոցվել է Սև և Ազովի ծովերի վրա:
Ուկրաինայի զինված ուժերը ռուսական շրջանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին չի հաղորդել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԹՍ զանգվածային հարվածներ Սարատովի և Էնգելսի ուղղությամբ, զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում